«Պանամա թղթերից» հետո ԵԽԽՎ-ն պահանջում է հետապնդում իրականացնել հարկային արտոնությունների ու փողերի լվացման համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց զեկույց Պանամա թղթերի վերաբերյալ, որը պահանջում է նոր օրենքներ և գործող օրենքների առավել լավ կիրառում՝ հետապնդում իրականացնել հարկերից խուսափողների ու փոխերի լվացմամբ զբաղվողների նկատմամբ։
Հաստատելով Ավստրիայի պատգամավոր Շտեֆան Շեննախի՝ պանամական թղթերի դասերը զեկույցը՝ վեհաժողովում նշվեց, որ այս բացահայտումները «հանրային դժգոհություններ» են առաջացրել։
Խորհրդարանականները նշում էին, որ քաղաքացիներն այլևս չեն ցանկանում հանդուրժել իրավական համակարգերը, որոնք թույլ են տալիս մեծ ընկերություններին, ինչպես նաև շատ հարուստ մարդկանց հեշտորեն խուսափել հարկերից։
Քաղաքական գործիչները պետք է իրենց բիզնես գործունեության մեջ լինեն առավել թափանցիկ՝ դադարեցնելու հասարակական վստահության էրոզիան։
Խորհրդարանականները կոչ արեցին իրականացնել մի շարք քայլեր, այդ թվում «ձայնային, թափանցիկ, կայուն ու արդար» ազգային հարկային համակարգերի, առավել լավ պաշտպանություն նրանց համար, ովքեր կատարում են բացահայտումներ և առավել մեծ ռեսուրսներ ներդնել՝ հարկային խարդախությունների, հարկերից խուսափելու գործերն ուսումնասիրելու համար։
Նշենք նաև, որ Շտեֆան Շեննախը նաև Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն է, և ինչպես հայտնի է, Պանամա թղթերում մեծ բացահայտումներ էր արված Ադրբեջանի նախագահ Ալիևի և նրա ընտանիքի անդամների օվշորային գործունեության մասին։ Սակայն Շեննախն իր զեկույցում որևէ կերպ չէր անդրադարձել երկրների անունների ու անձերի, ինչը նաև պատգամավորների մոտ էր հարցեր առաջացրել։
Շեննախը կոնկրետ անուններ ու երկրներ չնշելը բացատրեց նրանով, որ դա անիմաստ քայլ կլիներ և որ ինքը խոսում է համակարգի մասին։
Նիդերլանդների պատգամավոր Պիտեր Օմցիգն էլ նշեց, որ վեհաժողովում իրենք սովորաբար խնդիր չեն ունենում անուններ նշելու հետ։
«Մենք ասում ենք, թե ով է մեղավոր։ Արդյո՞ք որևէ մեկը գտել է որևէ անուն զեկույցում, ո՛չ։ Ես էլ չեմ գտել։ Եթե մենք լրջորեն ցանկանում ենք որևէ բան լուծել, ապա պետք է անուններ նշենք»,-ասաց Օմցիգը։
Զեկույցի քննարկմանը ելույթներ ունեցան նաև ՀՀ պատվիրակության անդամները՝ անդրադառնալով «Պանամա թղթերում» Ադրբեջանի նախագահին ու նրա ընտանիքի անդամներին։