Ծայրահեղ ընդդիմադիրը՝ Բաղրամյան 26-ից. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է Վիկտոր Դալլաքյանի՝ ընդդիմադիր դաշտ մուտք գործելուն և գրել. «Վիկտոր Դալլաքյանը լավ, արդյունավետ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքը նրա տարերքն էր և նրա հեղինակած մի քանի որակյալ օրենքներ մինչև օրս ապացուցել են իրենց կենսունակությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա չվերընտրվեց։ Դրանից պետք չէր ողբերգություն սարքել և տարիների ընթացքում քեն պահել իր ընտրատարածքում հաղթած պատգամավորի վրա, փորձել նրանից վրեժ լուծել և վարկաբեկել։ «Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ։ մի անգամ չի ստացվել, մեկ ուրիշ անգամ կստացվի, կամ թեկուզ ոչ մի անգամ էլ չստացվի, կյանքում բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր կան։ Բայց ոչ՝ քաղաքական գործչի բնավորության անբաժանելի մասն է կազմում նարցիսիզմը, որն այդ «մասնագիտության տեր» մարդկանց մոտ արտահայտվում է այս կամ այն չափով, բայց պարտադիր պետք է լինի։
Բացի այդ, «բարձր շրջանակներում» շփվելը ծառայողական մեքենան, քարտուղարուհին, այս կամ այն հարցով « վերևներին» միջնորդելը՝ նոմենկլատուրային կյանքի այդ տարրերից դժվար է հրաժարվել։ Եվ Վիկտոր Դալլաքյանը որոշել էր 4 տարի «հավաքել» այդ հաճելի քարերը՝ ստանձնելով բարձր պաշտոն նախագահի աշխատակազմում։ 4 տարի նա սուսուփուս նստած էր այդ տաքուկ անկյունում, բայց մի օր արթնացավ և հանկարծ պարզեց, որ այն իշխանությունը, որին նա ծառայում է, լեգիտիմ չէ, որ երկրում ծաղկում է կոռուպցիան, որ բարձր է աղքատության տոկոսը, և այլն և այլն։...
«Երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը Վիկտոր Դալլաքյանին, հավանաբար, ձանձրացրել է, և նա որոշել է դարձյալ պատգամավոր դառնալ։ Այստեղ կա երկու տարբերակ. Կամ մտնել ՀՀԿ ցուցակ, կամ դառնալ ընդդիմադիր։ Առաջին տարբերակում, որքան հասկանում ենք, պարոն դալլաքյանին երաշխիքներ չտվեցին։ Մնում է ընդդիմադիրի ճանապարհը։ Բայց «ստարտային պայմաններն» այդ գործչի համար չափազանց վատն են՝ Բաղրամյան 26-ից նոր դուրս եկածի շուրթերից սովորական ընդդիմադիր հռետորաբանությունը համոզիչ չի հնչում։ Ոչինչ, ինչպես ասում են, փորձը փորձանք չի։»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը