Մեկնարկել է Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը
Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է մեծահասակների Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 11-րդ հուշամրցաշարը:
Այս անգամ ստուգատեսի 12 քաշային կարգերում հաղթողի կոչումն են վիճարկում Հայաստանի բոլոր մարզերի, Արցախի, Իրանի և Վրաստանի 2001-2003 թթ. ծնված ավելի քան 300 պատանի ըմբիշներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մենապայքարային մարզաձևերի ասոցիացիայի մամուլի ծառայությունը, առաջին անգամ պատանիների այս մրցաշարում ելույթ են ունենում նաև 35կգ և 38 կգ քաշային կարգերի ըմբիշները: Հուշամրցաշարի մասնակիցները 2018 թ. ամառային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերում հանդես գալուց առաջ հնարավորություն կստանան ավելի մեծ փորձ կուտակել:
Հուշամրցաշարում մրցանակային տեղ զբաղեցրած պատանի հայ ընբիշներից կընտրվեն լավագույնները, ովքեր մարզաձևի ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ կմասնակցեն նոյեմբերի18-20-ը Իրանում կայանալիք միջազգային մրցաշարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա