
Որքա՞ն է արժեցել Յուրա Մովսիսյանի տրանսֆերը
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում», օրերս մշտական հիմունքներով տեղափոխվեց ամերիկյան ակումբ:
Ինչպես տեղեկացնում է «Transfermarkt»-ը, հայ ֆուտբոլիստի համար ամերիկյան ակումբը վճարել է 3 մլն եվրո: Մովսիսյանը 1 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ:
Հիշեցնենե, որ ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Յուրան անցկացրել է 27 հանդիպում և դարձել է 10 գոլի հեղինակ:
«Սպարտակում» հանդես է եկել 2013-2015 թթ.: Ընդհանուր առմամբ՝ մոսկովյան թիմի կազմում մասնակցել է 66 հանդիպման՝ դառնալով 27 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին