Նոել Գևոր. «Հոկտեմբերի 14-ին երկրպագուներին հիանալի երեկո է սպասվում»
Նորայր Միքայելյանը կամ բռնցքամարտում առավել հայտնի անունով Նոել Գևորը հոկտեմբերի 14-ին Համբուրգում կայանալիք մենամարտում «WBO International» գոտին կփորձի պաշտպանել ոչ թե Միրկո Լարգետիի հետ մենամարտում, ով վնասվածք է ստացել, այլ Սթիվեն Սիմոնսի: Այս մասին տեղեկացնում է hamburg.de-ն:
«Սիմոնսը տեխնիկապես ավելի լավ է պատրաստված ու հուժկու հարվածներ է տիրապետում: Ես երկար ժամանակ իտալացու դեմ մենամարտին եմ պատրաստվել, հիմա ամեն ինչ զրոյից պետք է սկսել: Դա լրացուցիչ դժվարություն է ինձ համար, բայց եթե ուզում եմ բարձունքում մնալ, պետք է հաղթահարեմ այդ արգելքը: Հոկտեմբերի 14-ին երկրպագուներին հիանալի երեկո է սպասվում»,- ասել է Գևորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա