Ռոնալդուն, Չեխը և Բարին` Գինեսի ռեկորդների գրքում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը, «Էվերթոնի» կիսապաշտպան Գարեթ Բարին և անգլիական «Լեսթեր» ֆուտբոլային թիմը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Ռոնալդուն հիշատակվել է Թվիթերում ամենաշատ հետևորդների թիվն ունեցող մարզիկը: նա ունի ավելի քան 47 մլն. հետևորդ: Պետր Չեխը Պրեմիեր լիգայում ամենաշատն է անառիկ պահել սեփական դարպասը` 181 խաղ գոլ չի ընդունել, իսկ Բարին ԱՊԼ-ում ամենաշատ մեկնարկային կազմում հայտնված ֆուտբոլիստն է` 580 անգամ: «Լեսթերը» նախորդ մրցաշրջանում ռեկորդային վերելք է սահմանելով դարձել է Անգլիայի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա