Վիկտոր Դալլաքյանի ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաև Իշխան Զաքարյանը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի այլևս նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին ու նրա ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաև Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։
«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը։ Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու նրա կուսակցությունը։
Հայտնի է նաև, որ Դալլաքյանն ու Զաքարյանը բավականին վաղուց ընկերներ են։ Վիկտոր Դալլաքյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ թեև չի հաստատել, բայց նաև չի հերքել, որ իրեն կմիանա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս։ Բացի այդ, այս երեքին միավորում է նաև Սերժ Սարգսյանից նեղացած լինելու հանգամանքը։ Ի դեպ, Իշխան Զաքարյանն ու Սեյրան Օհանյանը նաև «Երկրապահ» կամավորականների միության անդամներ են»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան