Սամվել Կարապետյանն իր վրա է վերցրել օլիգարխներին սանձելու գործը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական կյանքում սկսել է ավելի ակտիվ դերակատարում ստանձնել։
«Անգամ գլխավոր պողոտայի այգու շինարարությունը, որն իրականացնում է «Տաշիր» ընկերությունը, և որը գրեթե սառեցվել էր, Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո նոր թափով է վերսկսվել։ Բայց նա ավելի կարևոր դեր էլ է ստանձնել՝ իր վրա վերցնելով օլիգարխներին սանձելու գործը. Սերժ Սարգսյանին վստահեցրել է, թե ինքը կպարտադրի, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները բյուջեի առաջ։ Բայց գործընթացը սկսել է ոչ յուրայիններից»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա