Գագիկ Մելիքյան. «Քաղաքականությունը անբարոյականություն է» ասույթը Վիկտոր Դալլաքյանը ուղիղ է հասկացել. «Ժամանակ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով կուսակից Վիկտոր Դալլաքյանի երեկվա հայտարարություններին, նշել է, որ չի կարծում, թե այն քայլը, որ ձեռնարկում է Դալլաքյանը, ակտիվ քաղաքականություն մուտք գործելու համար նրան որևէ դիվիդենտ կբերի. «Հակառակը, նման գործիչներին վաղուց մոռացել են, քաղաքական դաշտ վերադառնալու նրա հայտը, քաղաքական ցնցումներ, ինչպես իրեն էր թվում, չի առաջացնի։ Ժողովուրդը շատ լավ հիշում է, թե ով ով է, ով ինչ ճանապարհ է անցել»։
Անդրադառնալով Դալլաքյանի կողմից նախագահին վերագրվող մեղադրանքներին, Մելիքյանն ասել է. «Վիկտոր Դալլաքյանը քաղաքականությունը երևի ճիշտ չի ընկալում, կա նման արտահայտություն՝ «քաղաքականությունն անբարոյականություն է»։ Կարծում եմ, որ Վիկտոր Դալլաքյանը այդ արտահայտությունը ուղղակի է ընդունել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին