Արթուր Ջավադյանի խոսնակը՝ նրա հրաժարական մասին. «Ժողովուրդ»
Հայաստանի կառավարման համակարգում ընթացքող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաև կենտրոնական բանկ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի։
Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից, և մասնագիտական կարծիք կա, որ իր գործի գիտակն է։ Այս պաշտոնում Ջավադյանը նշանակվեց 2008-ի ապրիլին՝ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո։ Ջավադյանը 2014-ի մայիսին երկրորդ անգամ վերանշանակվեց ԿԲ նախագահ։ Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է 3 և կես տարի, ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ 6 տարի ժամկետով, միևնույն անձը երկու անգամից ավել չի կարող այդ պաշտոնում նշանակվել։
ՀՀ ԿԲ նախագահի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել՝ Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում։ «Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել»,- պատասխանել է Բերբերյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա