Քաղաքագետ. ՀՀ-ում առկա խնդիրները հնարավոր է լուծել երկար, ծանր աշխատանքի արդյունքում
Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, կանխատեսելի էր: Այդ իրադարձություններն ունեին նախապատմություն,- ՊՊԾ գնդի գրավման հուլիսյան դեպքերի պատճառների, հնարավոր հետևանքների վերաբերյալ Կովկասի ինստիտուտում կազմակերպած կլոր սեղան-քննարկմանն ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա նկատառումների՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր երկրում ստեղծված իրավիճակից դուրս բերելու միջոց համարում են հարձակումը: Քաղաքագետը այստեղ հիշեց Շանթ Հարությունյանին:
Ա.Իսկանդարյանը նկատեց, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական գրեթե բոլոր հարթակները վերցրել է ՀՀԿ-ն, իսկ այն քաղաքական ուժերը, ովքեր դուրս են մղվել քաղաքականությունից, գնում են ինչ-որ տեղեր. մի մասը մամուլի միջով է անում հայտարարություններ, մյուս մասը դուրս է գալիս փողոց:
«Մեր երկրում կան հազարավոր մարդիկ, ովքեր փոփոխությունների հասնելու միակ միջոցը համարում են բռնությունը: Այդ հազարների մեջ գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են դա իրականացնել»,- հավելեց քաղաքագետը:
Նա ընդգծեց, որ այն պատճառները, որոնք հանգեցրել էին հուլիսյան դեպքերին, վերացված չեն: Ա. Իսկանդարյանի կարծիքով՝ արդար ընտրություններն էլ որևէ բան չեն կարող փոխել:
«Իրավիճակից դուրս գալու միակ միջոցը տարիների ընթացքում երկնիշ տնտեսական աճի ապահովումն է: Հայկական ոչ մի խնդիր՝ տնտեսական, սոցիալական ոլորտներում, հնարավոր չէ մեկ-երկու տարում լուծել: Այդ երկու տարում կարելի է անել PR, բերել մարդկանց, ցույց տալ պայքարի միջոցները: Հայաստանում առկա խնդիրները հնարավոր է լուծել երկար, ծանր, անընդհատ շարունակվող աշխատանքի արդյունքում»,- ասաց Ա. Իսկանդրարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան