ՀՔԱՎ գրասենյակն արձագանքում է ՊՆ մամուլի խոսնակին
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձագանքել է Panorama.am-ի «ՊՆ-ն արձագանքում է Զինված ուժերում մահացության տվյալների վերաբերյալ այլընտրանքային վիճակագրությանը» հրապարկման մեջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի պատասխաններին:
Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին զինված ուժերում մահացության դեպքերի տեղեկանքի վերաբերյալ իր արձագանքում տվել է որոշ գնահատականներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել մեր արձագանքը:
Հարկ ենք համարում նշել, որ 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին զինված ուժերում մահվան 146 դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունների տարածման առաջին աղբյուրը 141 մահացության դեպքով հանդիսացել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ Պաշտպանության բանակը, որը բավական հազվադեպ էր նախորդ տարիներին և այս առումով առկա է թափանցիկության մեծացում: Այնումենայնիվ, մահվան դեպքերի հանգամանքների մանրամասնությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու առումով պատշաճ թափանցիկություն առկա է:
Անդրադառնալով ՀՀ ՊՆ մամլո խոսնակի այն պնդմանը, թե ներկայացված որակումներն ու գնահատականները վաղաժամ են, քանի որ մահվան դեպքերով քրեական գործերը գտնվում են քննության ընթացքում և երբեմն սխալ որակմամբ են ներկայացվում՝ հարկ ենք համարում նշել, որ բոլոր որակումները տրվում են՝ հիմնվելով ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ներկայացված պաշտոնական որակումների, զանգվածային լրատվական միջոցների կողմից տարածված հաղորդագրությունների և հարազատների կողմից ներկայացված տեղեկությունների վրա, որոնք հետագայում պաշտոնական վերաորակման դեպքում Կազմակերպության կողմից ևս լրացուցիչ ներկայացվում են:
Ինչ վերաբերում է Կազմակերպության կողմից սպանության և ինքնասպանության հետևանքով մահացությունների թվի կտրուկ աճի վերաբերյալ պարոն Հովհաննիսյանի այն անդրադարձին, որ «սովորաբար նման գնահատական կարելի է տալ այն ժամանակ, երբ կավարտվեն քննությունները և որակումները կհաստատվեն վերջնական», հարկ ենք համարում նշել, որ նման որակումներ՝ սպանություն կամ ինքնասպանություն, տալիս է նաև ՀՀ Զինվորական դատախազությունը մահվան պատճառները ներկայացնելու ժամանակ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան