ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը խորհուրդ տվեց կարդալ համաձայնագրի 4-րդ կետը
ԼՂ հակամարտությունը ՀԱՊԿ-ի «անմիջական քննության առարկա հարց չէ», սակայն ամենևին չի նշանակում, որ հիմախնդիրը չի գտնվում կառույցի անմիջական ուշադրության կենտրոնում. «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» խորագրով կլոր սեղանի շրջանակներում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Վալերի Սեմերիկովը:
«Պատճառն այն է, որ ստեղծված է հատուկ խումբ՝ Մինսկի խմբի խումբը, որը բավական բարձր մակարդակով զբաղվում է հակամարտության կարգավորմամբ: Ես հիշում եմ, որ ժամանակին մեզ հանդիմանում էին, որ ՀԱՊԿ-ը չի քննարկում այդ հարցը, բայց այդպես չէ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ բազմաթիվ քննարկումների ժամանակ, այդ թվում՝ ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդում և այլ ձևաչափերով, ԼՂ հակամարտության հարցը հնչել է: Ավելին` ԱԳ նախարարների, ՀԱՊԿ հավաքական խորհրդի հազվագյուտ նիստի ընթացքում միայն Ղարաբացի հարցը չի բարձրացվել»,- նշեց Վալերի Սեմերիկովը:
«Այս հարցը բարձրացվել է, քննարկվել է ամենաբարձր մակարդակով: Հայաստանի նախագահը, արտգործնախարարը մշտապես բարձացնում են այս հարցը: Այնպես չէ, որ քննարկեցինք ու վերջ: Մենք պաշտոնապես մի շարք հայտարարություններ ենք ընդունել ԼՂ-ի հետ կապված: Ու ես կարծում եմ, որ սա բավարար է: Ինչ վերաբերում է ավելի ակտիվ գործողություններին, ես հորդորում եմ բոլորին կարդալ համաձայնագրի 4-րդ կետը»,-շեշտեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, հավելելով, որ որոշումները կայացվում են ՀԱՊԿ հավաքական խորհրդի կողմից` պետությունների դիմումի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան