Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 60 հազար մարդ է ազատվել աշխատանքից
Թուրքիայում ավելի քան 60 հազար ծառայող ազատվել է աշխատանքից նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հնարավոր կապի և պետական հեղաշրջման փորձին հնարավոր մասնակցություն ունենալու պատճառով: Թիվը, Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի մամուլի խոսնակը:
«Ամբողջ Թուրքիայում աշխատանքից ազատվել է 60 հազար 120 մարդ՝ դատավոր, ոստիկան, դատախազ և այլն: Նրանց մի մասի նկատմամբ հնարավոր է հետաքննություն իրականացվի, մի մասը հնարավոր է կալանավորվի»,- ասել է նա:
Ըստ նույն աղբյուրի՝ խորհրդարանի աշխատակազմից ազատվել է 41 մարդ, 60-ի նկատմամբ հետաքննություն է ընթանում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան