Արթուր Ալեքսանյան. «Նման պատվի արժանանալու համար ուրախ եմ և հուզված»
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի հաղթող, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին մեծարել են հարազատ դպրոցում: Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի մարզադահլիճն անվանվել է գյումրեցի ըմբիշի անունով: Այս մասին տեղեկացնում է «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը:
Գյումրու թիվ 7 դպրոցում սովորած տարիներին է Արթուր Ալեքսանյանը գրանցել մարզական առաջին հաջողությունները:
«Այս դպրոցն ինձ 2-րդ տան նման է: Նման պատվի արժանանալու համար շատ ուրախ եմ և շատ հուզված: Ուզում եմ, որ այս դպրոցի միակ Օլիմպիական չեմպիոնը ես չլինեմ և որ այս հաստատությունն ունենա աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական մի քանի չեմպիոններ»,- ասել է Արթուրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Ալեքսանյանին տրվել էր «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում