ԵԽԽՎ պատգամավոր․ Թվում է Թուրքիան դառնում է Մերձավոր Արևելյան, այլ ոչ թե ժողովրդավարական երկիր
«Մենք ցավում ենք, իհարկե, որ Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, սակայն մենք նաև անհանգստացած ենք Թուրքիայում ժողովրդավարության վատթարացման վիճակով՝ լրատվամիջոցների հետապնդմամբ ու հազարավոր մարդկանց ձերբակալմաբ։ Ոմանց թվում է, որ Թուրքիան գնում է Մերձավոր Արևելյան, այլ ոչ թե ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհով»,- այսօր ԵԽԽՎ-ում հայտարարեց դանիացի պատգամավոր Մայքլ Յենսենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու ելույթից հետո ու հարց ուղղեց ՝ «չե՞ք հասկանում, որ մենք ցանկանում ենք Թուրքիային կրկին վերադարձնել մոնիտորինգի տակ, որպեսզի կրկին օգնեն խորհուրդներով, որպեսզի Թուրքիան դառնա Եվրոպական երկիր»։
Չավուշօղլուն հակառակեց, իհարկե, ասելով, որ Թուրքիայում ժողովրդավարությունն աճում է և իրավիճակը բոլորովին հակառակն է, ոստիկանությունը, արդարադատությունը և զինված ուժերն ավելի են ուժեղանում, իսկ ովքեր ձերբակալվել են, կապ են ունեցել հեղաշրջման փորձի հետ։
«Թուրքիան ուրախ է, որտեղ որ գտնվում է աշխարհագրորեն։ Մենք մերձավորարևելյան, եվրոպական, սևծովյան, ասիական ու միջերկրածովյան երկիր ենք։ Մեր նպատակն է շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Մերձավոր Արևելքի հետ, սակայն Թուրքիան երբեք չի անի որևէ զիջում, երբ խոսքը վերաբերում է օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը։ Թուրքիայի, Եվրոպայի խորհրդի ու մոնիտորինգային կոմիտեի միջև առկա է շատ կառուցողական երկխոսություն՝ հետմոնիտորինգային գործընթացի շրջանակներում»,- պատասխանեց Չավուշօղլուն։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլու․Մենք ցանկանում ենք կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները (լրացված)
- Չավուշօղլու․ Թուրքիան իր «ջրով ու հացով» կիսով է միգրանտների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում