Չավուշօղլու․ 23 տարի ամուսնացած եմ և առաջին անգամ կինս ինձ սպառնացել է հեղաշրջման փորձից հետո
Այսօր ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին թուրք նախարարին: Իսպանացի պատգամավոր Խորդի Շուքլան հարց ուղղեց Թուրքիայում մահապատժի վերականգնման վերաբերյալ՝ նշելով, որ այն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի դիրքորոշման հետ։
Չավուշօղլուն նշեց, թե ինքը դեմ է մահապատժին և այն ժամանակ, երբ ԵԽԽՎ անդամ էր, փորձում էր բացատրել, այդ թվում նաև Բելառուսին, որ մահապատիժ չպետք է իրականացվի։
«Իմ կինն ու աղջիկն ինձ հետ են։ Իմ աղջիկն այստեղ ստաժոր էր ու այստեղ էր գտնվում հեղաշրջման փորձի ժամանակ։ Հեղաշրջման փորձից հետո իմ կինն ինձ սպառնում էր ու ասում, որ գիտի իմ տեսակետը մահապատժի հետ կապված և եթե ես ընդդիմանամ դրա վերականգնմանը, ապա նա շատ կզայրանա։
Ես ամուսնացած եմ 23 տարի ու դա առաջին անգամ էր, որ կինս ինձ սպառնում էր։ Ինչո՞ւ եմ ես Ձեզ սա ասում․ ես ցույց եմ տալիս, որ իմ սեփական կինն ապրել է այդ տրավման։ Հեղաշրջման փորձի գիշերը նա ԱԳ նախարարի նստավայրում էր, որտեղ փորձում էին իջնել ուղղաթիռները։ Երբ կինս խոսեց ինձ հետ ու դուստրս վերադարձավ, մենք խոսեցինք որպես ընտանիք ու ես կարողացա նրանց համոզել, որ մահապատիժը այն ճանապարհը չէ, որ պետք է ընտրել»,-այսպես անկեղծացավ Չավուշօղլուն։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ պատգամավոր․ Թվում է Թուրքիան դառնում է Մերձավոր Արևելյան, այլ ոչ թե ժողովրդավարական երկիր
- Չավուշօղլու․Մենք ցանկանում ենք կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները (լրացված)
- Չավուշօղլու․ Թուրքիան իր «ջրով ու հացով» կիսով է միգրանտների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան