Չավուշօղլու․ Թուրքիան իր «ջրով ու հացով» կիսով է միգրանտների հետ
Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ելույթ ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն խոսեց Եվրոպայի խորհրդի կարևորության, ԵԽԽՎ-ում թուրք պատգամավորների թվի, Թուրքիայում իրականացվող բարեփոխումների մասին, որին, «անձամբ ինքն է հետևում»։
«Մենք հետևում ենք նաև Եվրոպայում տեղի փոփոխություններին, երբ որտեղ նկատվում է արմատականության աճ»,-ասաց Չավուշօղլուն։
Չավուշօղլուն նշեց, որ Թուրքիայում տեղի են ունեցել ամենաարյունահեղ ահաբեկչություններ, հեղաշրջման փորձ, որի նպատակն էր տապալել իշխանությունը։
«Եթե այն իրականանար, ապա թուրք պատգամավորներն այսօր այստեղ չէին լինի։ Ցավոք, զոհ գնացին հարյուրավոր մարդիկ։ Երկրում մտցված է արտակարգ իրավիճակ, որպեսզի կանխենք վտանգը, ինչը աջակցություն ստացավ նաև քաղաքացիների կողմից, ու մաքրենք համակարգը»,-ասաց Չավուշօղլուն։
Չավուշօղլուն ասաց, որ Թուրքիան շարունակում է սերտորեն համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ, որի ապացույցներից էր նաև այն, որ հեղաշրջման փորձից հետո առաջին այցը Թուրքիա կատարեցին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։
«Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան առավել է սերտացնում համագործակցությունը։ Մենք ցանկանում ենք բարեփոխումներով առավել ամրապնդել ժողովրդավարությունը»,-ասաց նախարարը։
Չավուշօղլուն ևս մեկ անգամ իր դժգոհությունը հայտնեց Եվրոպայի նկատմամբ, որը հեղաշրջումից հետո քննադատություններ էր հնչեցրել Թուրքիայում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ։
Միգրանտների խնդրին անդրադառնալով Չավուշօղլուն ասաց, որ Թուրքիան իր «ջրով ու հացով» կիսով է միգրանտների հետ, սակայն իրավիճակի ու խնդրի լուծման համար անհրաժեշտ է համագործակցություն։
«Անհրաժեշտ է Սիրիայի խնդրի լուծում։ Այն թեստը, որի առաջ կանգնած է Եվրոպան, սա միայն միգրացիան չէ, սա Եվրոպայում ժողովրդավարության խնդիրն է՝ այնպիսիք, ինչպիսիք են Ղրիմը, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Մերձդնեստրը։ Մենք պետք է ապահովենք կայունությունը Արևմտյան Բալկաններում։ Անհրաժեշտ է գտնել լուծում Կիպրոսի խնդրին։ Եվ այս ամենում դժվար է թերագնահատել Եվրոպայի խորհրդի դերը»,-ասաց Չավուշօղլուն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան