Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 7 մլն եվրոյանոց դահլիճը պատրաստ է շահագործման
Ամբողջովին ավարտվել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք՝ թատրոնում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015-ի հոկտեմբերից:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքվել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:
Ըստ մշակույթի նախարարության հաղորդագրության՝ 2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն, դահլիճը պատրաստ է շահագործման:
Նախարարությունից հայտնում են նաև վերանորոգման մանրամասները:
Հարակից հրապարակումներ`
- Մայր թատրոնում սկսվել են մոնտաժման աշխատանքները
- Մայր թատրոնի վերանորոգված բեմում ներկայացվելու է «Պեպո»-ն
- Վերանորոգումից հետո կունենանք մայր թատրոնին հարիր բեմահարթակ. Ա. Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում