«Օսկարի» են առաջադրվել ռեկորդային թվով օտարալեզու ֆիլմեր
85 հայտ է ներկայացվել «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար։ Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Variety-ին:
Մինչ այս ամենամեծ քանակությամբ հայտերը ներկայացվել էր 2014 թվականին: Այդ ժամանակ եղել են 83 հավակնորդ:
Այս տարի առաջին անգամ անվանակարգին հավակնում է Եմենը։ Ներկայացված են ֆիլմեր նաև Ալբանիայից, Արգենտինայից, Բելգիայից, Բոլիվիայից, Չեխիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Սերբիայից, ՀԱՀ-ից, Վենեսուելայից և այլ երկներից։
Համառոտ ցուցակը, որում կներառվեն 9 ֆիլմեր, կհայտարարվի դեկտեմբերի վերջին։ «Օսկարի» 5 թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 24-ին։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017-ի փետրվարի 26-ին։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը «Սյուան Ցզյան» ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի
- Իտալացի ռեժիսորի փախստականների մասին «Կրակ ծովում» ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի
- ՌԴ-ն Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը կներկայացնի «Օսկար»-ի
- Ճապոնացի ռեժիսոր Յամադա Յոժիի ֆիլմը հավակնում է «Օսկար»-ի
- «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը