Լուիս Էնրիկեն կասկածում է իր օգնականներին
«Բարսելոնի» մարզչական շտաբում անառողջ մթնոլորտ է տիրում: Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն տեղեկատվության արտահոսքի համար մեղադրում է իր օգնականներին:
Ինչպես հայտնում է sport.es-ը, Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից առաջ ԶԼՄ-ները հրապարակել են խաղի վերլուծությունը, որը կատարվել է կատալոնյան թիմի մարզչական շտաբի կողմից: Լուիս Էնրիկեի խոսքերով` նման ինֆորմացիան հասու էր միայն իր օգնականներին:
Հիշեցնենք, որ «Բարսան» 2:1 հաշվով առավելության էր հասել գերմանական թիմի նկատմամբ: Կատալոնյան թիմը վաստակած 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա