Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային
ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և մամուլի միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախորդ` սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման և անցկացման, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մշակման գործում:
Նշելով, որ երևանյան նիստը բավականին հագեցած օրակարգ ունի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությունում Հայաստանի բավականին արդյունավետ նախագահության շրջանում նշանակալի որոշումներ են կայացվել, որոնք լուրջ խթան կհաղորդեն կազմակերպության հետագա զարգացմանը: Նիկոլայ Բորդյուժան դրանց թվում նշել է հավաքական անվտանգության ռազմավարությունը, ահաբեկչության դեմ պայքարի լրացուցիչ միջոցների վերաբերյալ ծավալուն փաստաթուղթը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ապրում ենք ոչ այնքան հեշտ ժամանակաշրջանում, որը չի ենթարկվում ինչ-որ վերլուծության. Բորդյուժա
- Երևանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան
- Նիկոլայ Բորդյուժան ժամանել է Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան