Փաստաբանները հրաժարվել են Փարիզի ահաբեկչության կազմակերպման կասկածյալի պաշտպանությունից
Փարիզում նախորդ տարվա նոյեմբերի 13-ին ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամի պաշտպանները հրաժարավել են ներկայացնել իրենց հաճախորդի շահերը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով BFMTV-ին:
«Մենք գիտենք և համոզված ենք, նա ասել էր, որ չի խոսելու և օգտվելու է լռություն պահելու իրավունքից: Ի՞նչ եք ուզում մեզանից: Մենք նախազգուշացնում էինք, հենց առաջին օրն եմ ասել, որ եթե հաճախորդը լռի, մենք կհրաժարվենք նրան պաշտպանելուց»,- ասել է նրա փաստաբաններից մեկը:
Նշվում է, որ ներկա պահին կասկածյալը ցանկություն չի հայտնել, որ այլ փաստաբան է ուզում, ինչի մասին նախատեսում է մոտակա օրերին հայտնել նամակի միջոցով:
Փարիզում 2015 թ. նոյեմբերի 13-ին տեղի են ունեցել միաժամանակ մի քանի ահաբեչական գործողություններ: Պատախանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում