«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»-ը ելույթ են ունեցել եվրոպական 9 քաղաքներում
Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող համերգային շրջագայությունը Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում:
Երգչախումբը համերգներով հանդես է եկել եվրոպական 9 քաղաքներում, ունեցել է 9 համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ համերգասրահից մինչև Բրյուսելի Մայր Տաճար:
Երգչախմբից հայտնում են, համերգներին ներկա են եղել արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, օտարերկրյա դիվանագետներ, միջազգային պատվիրակություններ, արվեստագետներ, երգչախմբային արվեստի սիրահարներ:
Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը իր ողջույնի խոսքում նշել է. «Աշխարհի լավագույն բեմերը նվաճած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգախումբը, լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու և ստեղծագործելու հայ ժողովրդի ձգտման լավագույն արտահայտումն է»:
«Միդվեսթ» աղջիկների երգչախմբի տնօրեն Մարտին Օլսենն ասել է. «Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»:
Խմբավար, երգեհոնահար Փիթեր Արենդտն ասել է. «Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար։ Դա միայն երաժշտություն չէր, դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար և շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին»:
Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ստեփան Ստեփանյանի խոսքով, համերգն ապացուցել է, որ մենք իսկապես աշխարհին ասելիք ունենք և՛ որպես հայ երաժշտության քարոզիչներ և՛ որպես հայ երաժշտության տարբեր գույներն ու դարաշրջանները ներկայացնողներ:
«Ես շատ հուզված եմ և հիացած: Պարգևեցիք մեծ երջանկություն այս հեռավոր հյուսիսային երկրում՝ եվրոպայի կենտրոնում, տաք հայկական ջերմություն բերեցիք ձեզ հետ»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան