Բռնություն՝ ընտանեկան բռնության ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից մանրամասնում են, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:20-ին, Դիլիջան քաղաքի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ՝ ամուսինը վիճաբանում է ընտանիքի անդամների հետ և խնդրել ոստիկանների միջամտությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և, նախնական տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները պահանջել են տղամարդուց դադարեցնել վիճաբանությունը, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, վիճաբանել է նրանց հետ, հայհոյել, ապա գործարկած բենզասղոցով հարձակվել ոստիկանների վրա:
Ոստիկանության ծառայողներից մեկը, «իրական վտանգ զգալով», իրեն ամրակցված «Մակարով» տիպի ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, որից հետո ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան՝ ձեռքից վերցնելով բենզասղոցն ու նրան բերման ենթարկել:
Դեպքի առթիվ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Ոստիկանության երկու աշխատակից ճանաչվել են տուժող և հարցաքննվել։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել բենզասղոցը, հարցաքննվել են մի շարք վկաներ։ Տղամարդը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին