«Երկրաշարժը» չի ընդգրկվել «Օսկար»-ի երկար ցանկում, քանի որ չի դիտարկվել որպես հայկական ֆիլմ. Գևորգ Գևորգյան
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի երկար ցանկում ընդրկվել է 85 ֆիլմ: Հայ-ռուսական արտադրության, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում ընտրվել և ներկայացվել էր մրցանակաբաշխությանը, չի ընդգրկվել ցանկում:
«Ֆիլմն ուղարկվել էր «Մարս մեդիա» կինոընկերությունը, մեր կինոակադեմիան տվել էր համապատասխան փաստաթղթերը: Ուղարկվել է որպես հայկական ֆիլմ: Ֆիլմը հենց առաջին էտապում քննարկան չի դրվել ոչ թե նրա համար, որ վատն է կամ լավը, այլ որովհետև չափորոշիչները որպես հայկական ֆիլմ, չեն համապատասխանել այն դրույթներին, ինչն անհրաժեշտ է «Օսկար»-ին օտարալեզու ֆիլմ ներկայացնելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ մրցանակաբաշխության կանոնների համաձայն, «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմի մեծ մասը պետք է նկարահանված լինի այն երկրում, որի կողմից ներկայացված է լինում, հեղինակները լինեն այդ երկրից, այդ երկրում ապրող, այդ երկրում գրանցված:
«Քանի որ հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմ է, փաթեթն ուղարկողները չեն նշել փաստաթղթերում, թե որքան մասն է նկարահանվել Հայաստանում, ովքեր են հայ, ովքեր են ծնվել Հայաստանում, գրանցված Հայաստանում: Այնտեղ էլ տեսել են, որ մեծ մասը ռուսական է, չեն ընդունել: Մենք լրացուցիչ նամակ ենք ուղարկել, ներկայացրել ենք որքան մասն է նկարահանվել Հայաստանում, ստեղծագործական խմբից, դերասաններից ովքեր են գրանցված Հայաստանում: Այսինքն լրացուցիչ տեղեկանք ենք ուղարկել, ըստ որի՝ անհրաժեշտ չափորոշիչներին ֆիլմը համապատասխանում է: Արդեն չգիտեմ՝ չի ընդունվել, որովհետև մեր փաստաթղթերը համոզիչ չեն եղել, ուշացրել ենք ու չեն վերանայել, թե վերանայել են ու չեն ընդունել: Տեղեկություն չունեմ: Բայց մի փոքր հույս կա, որ եթե փաստաթղթերն ուսումնասիրեն, որոշումը վերանայեն», - մանրամասնեց կինոկենտրոնի տնօրենը:
Գ. Գևորգյանն ընդգծեց, որ միջազգային կառույցները շատ բծախնդիր են, օրենքերը, կանոնները պետք է պահպանվեն:
Ըստ կինոկենտրոնի տնօրենի, թեկուզ թույլ ֆիլմերով, բայց Հայաստանը պետք է մասնակցի միջազգային միջոցառումներին, որպեսզի չմոռացվի, որպեսզի հայկական կինոն մոռացության չմատնվի:
«Մենք համառորեն Կաննում, նույնիսկ սուղ պայմաններին, մի փոքր խուց էինք վերցնում: Ամեն տարի վերցրեցինք ու արդեն բանակցություններ ենք վարում տարբեր երկրների կինոարտադրողների հետ, համագործակցում ենք, համատեղ ֆիլմեր ենք ստեղծում»,- նշեց Գ.Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարի» են առաջադրվել ռեկորդային թվով օտարալեզու ֆիլմեր
- Չինաստանը «Սյուան Ցզյան» ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի
- Իտալացի ռեժիսորի փախստականների մասին «Կրակ ծովում» ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի
- ՌԴ-ն Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը կներկայացնի «Օսկար»-ի
- Ճապոնացի ռեժիսոր Յամադա Յոժիի ֆիլմը հավակնում է «Օսկար»-ի
- «Երկրաշարժ»-ը օսկարակիր լինի, Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հաղթանակը կլինի
- ««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է». մասնագետները՝ այս ու մյուս թեկնածու ֆիլմերի մասին
- «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
- Հայաստանի կինոակադեմիայի անդամները վաղը կընտրեն «Օսկար»-ի ներկայացնելու ֆիլմը
- «Օսկար»-ին ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին