Տնտեսություն 18:30 13/10/2016 Հայաստան

Տնտեսագետները՝ Տեր-Պետրոսյանի ահազանգի մասին

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Հայաստանին առաջիկայում սպառնացող իրական տնտեսական աղետի հիմքեր այս պահին չի տեսնում:

«Ավելի ուժեղ ճգնաժամեր են  եղել: Խոսքում փաստարկում չկա, չգիտեմ, թե ինչ է ի նկատի ունեցել առաջին նախագահը: Ինչ եղել, եղել է, նոր բան չկա, հակառակը, հիմա պետք է զարգանա տնտեսությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգի մասին նման կարծիք հայտնեց տնտեսագետը:

Նա նշեց, որ Տեր-Պետրոսյանի խոսքում իր համար անհասկանալի բաներ կան,  սակայն մի բան հաստատ գիտի. «Հայաստանը դեֆոլտի եզրին չէ: Չկա նման բան, որևէ հիմք չեմ տեսնում: Մեծ  արտաքին պարտք ունենք մարվող, եվրոպական պարտատոմսերն են, որոնք վերաթողարկվելու են: Ենթադրում եմ, որ սա ի նկատի առաջին նախագահը»:

Տնտեսագետը հայտարարությունն ընկալում է  որպես քաղաքական հայտարարություն՝ ուղղված քաղաքական ուժերին:

Հանրապետական խմբակցության անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը ծանոթ չէր Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Ասաց՝ վաղը կարող է մեկնաբանել այն:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Տեր-Պետրոսյանի ահազանգը կարող է քաղաքական բովանդակություն ունենալ:

«Ինձ թվում է՝ առաջին նախագահը զգոնության է բերում, որովհետև մենք նոր բյուջեի կազմման փուլում ենք, դեռ ընտրական պրոցեսներ են լինելու: Հայտարարությունը կարող է նաև քաղաքական հետաքրքրություն ունենալ: Չնայած Տեր-Պետրոսյանը դուրս  է եկել քաղաքականությունից, բայց իր կուսակցությունը կա: Հնարավոր է 2017-ի համար քաղաքական շահերի տեսանկյունից իր մանդատը՝ կուսակցության միջոցով ներկայացնի»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ այս պահին երկրում առկա են աղքատության, գործազրկության բարձր մակարդակ, ձեռնարկությունների հնարավորությունների մեծ նվազում, մարդկանց գնողունակությունն ընկած է, փոքր ձեռնարկություններն անընդհատ փակվում են ու բացվում, տարածաշրջանային սպառնալիքներ ու ռիսկեր կան, կոռուպցիայի ու ստվերի բարձր մակարդակ:

«Այս ֆակտորների դեմ նոր կառավարությունը խիզախաբար դուրս է եկել  պայքարի: Արագ-արագ փորձում է բիզնես միջավայրը լավացնել, որ էկոնոմիկան մի քիչ զարգանա, հայտարարել է, որ պայքար է մղելու ստվերի ու կոռուպցիայի դեմ, համայնքներում կա փողերի վատնում, փորձում է օպտիմալացնել  2017-ի բյուջեում, համայնքներին առաջարկել է ունենալ առաջիկա տարիների զարգացման ծրագրեր, որպեսզի նրանց ներքաշի սոցիալտնտեսական պրոցեսների մեջ»,-ասաց նա:

Նկատեց, որ այս պահին խնդիրներ կան նաև բանկային համակարգում, որը կարևոր է տնտեսության մեջ ֆինանսներ ներարկումներ կատարելու համար:

Գ. Մակարյանը նշեց, որ վերջին ՏԻՄ ընտրություններում չնայած Հանրապետականը հաղթանակ տարավ, սակայն դա չի նշանակում որ ժողովուրդն ընտրեց:

«Գիտեք, ժողովրդի մեծ մասն անտարբեր է, իսկ Հանրապետականը զանգվածային անդամություն ունի: Հնարավոր է Հանրապետականի օգտին ընտրություններին մասնակցի, օրինակ 300 հազար մարդ, մյուսների կողմից՝ 100 հազար: Ինչքան էլ իրենք իրենց կոտորեն, Հանրապետականն անցել է»,-ասաց միության ղեկավարը, ավելացնելով, որ իշխանությանը պետք է հուզի ժողովրդի դիսկոնստրուկտիվ վիճակը, միատարրությունը:

Լսելով ՀՀ նախագահի՝  կառավարության առաջ դրած անելիքները, վարչապետի «հավեսով» գործին կպնելը, սկզբունքային խնդիրների առաջադրումը, ներդրումները խթանող համաժողովի անցկացումը Մակարյանի մոտ հույս է առաջացել, որ երկիրը պետք է «պոռթկում անի» ու այս վիճակից դուրս գա:

«Հայտնի տնտեսագետ, գիտնական Աբել Աղամբեկյանի վերլուծությամբ, մի քանի տարի անց Ռուսաստանը կարող է 4 տոկոս տնտեսական աճ ունենալ: Այսինքն, տենդենցներ կան,  սակայն եթե ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, Ռուսաստանը մեզ իր հետ կքաշի»,-ասաց տնտեսագետը:

Նա կարծում է, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հիմնված է իր թիմի կողմից արված տնտեսական ու քաղաքական վերլուծությունների  վրա, մտածում է, որ առաջին նախագահն իր խորաթանցությամբ կարող է մի քանի տարի առաջ տեսնել: 

«Ես չեմ ուզում անհամեստ երևալ ու որևէ նախագահի ասածները շատ վերլուծել: Ռիսկեր բավականին կան, դա հաստատ, ուղղակի այդ ռիսկերից վախենալ պետք չի: Ավելի լավ է՝ ռիսկերը ճիշտ ասել ու գրանցել, հետո կառավարել: Քանի որ եթե ռիսկերը չես գնահատում, ապա դրանք չես էլ կառավարելու: Ընդ որում ռիսկերի չնկատելը կարող է լինել մի քանի պատճառներով՝ չես ցանկանում, չես նկատում, չես գնահատել, չես էլ կարողանում կառավարել»,-շղթան ներկայացրեց Մակարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}