Կանտոնա. «ՄՅու»-ն դեռ կարող է չեմպիոն դառնալ»
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Էրիկ Կանտոնան կարծում է, որ մանկունիանցիներն ի վիճակի են առաջնությունն ավարտել առաջին հորիզոնականում։
«Մրցաշրջանն Անգլիայում նոր է սկսվել։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է չեմպիոն դառնալ։ Մոուրինյոն հաջողակ մարզիչ է, գլխավորում է հաջողակ թիմ, որի կազմում հաջողակ ֆուտբոլիստներ են խաղում։
Պրեմիեր լիգան շատ բարդ առաջնություն է։ Հիմա Անգլիայում հիանալի թիմերը շատ են, որոնք աշխատում են գերազանց մարզիչների ղեկավարությամբ։ Օրինակ՝ նույն Գվարդիոլան»,- Կանտոնայի խոսքերը մեջբերել է football.ua-ն։
Հիշեցնենք, որ Կանտոնան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 1992-1997 թթ.՝ 4 անգամ հռչակվելով Անգլիայի չեմպիոն։
Անգլիայի Պրեմիեր լիգայում «ՄՅու»-ն 6 խաղից հետո 13 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում՝ առաջին տեղում հանգրվանած «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 5 միավորով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա