Մենք բաց ենք համագործակցության համար. Կարեն Կարապետյան
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը այցը կնպաստի հայ-բրազիլական տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետն ընդգծել է՝ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար ունի չափազանց կարևոր նշանակություն, և առաջիկայում գործադիրն առաջարկելու է այս բնագավառի զարգացմանը միտված նոր մեխանիզմներ:
«Մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև բրազիլական կապիտալի՝ Հայաստան ներհոսքին»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Էումար Նովացկին նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան