Այն ՊՈԱԿ-ները, որոնք չունեն բազաներ, պետք է խոշորացվեն. Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պարտություններին, նշեց, այդ արդյունքները մտահոգիչ են և ոչ բավարար, իսկ խնդիրները՝ բազմազան:
«Յուրաքանչյուր խնդիր, որ սկսում է մտահոգել, մենք զբաղվելու ենք, անկախ նրանից, թե դա ֆուտբոլ է, ըմբշամարտ, թե ծանրամարտ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը՝ հավելելով, որ արդեն այդ հարցով քննարկումներ են սկսելու:
Ըստ նախարարի՝ ֆուտբոլի իրական մասնագետներ կհրավիրեն և կսկսեն քննարկումները:
Անդրադառնալով վարչապետի հանձնարարությանը՝ կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը, Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ կան հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնց ֆինանսավորման արդյունավետությունը և ՕԳԳ-ն պետք է ուսումնասիրել և տալ վերջնական գնահատական: «Այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, այսինքն՝ չունեն դահլիճ, որ մարզվեն, պետք է խոշորացվեն, վերախմբավորվեն: Եթե հանձնարարվել է ուսումնասիրել, ուրեմն կուսումնասիրենք և կպատասխանենք»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա