Մինո Ռայոլա. «Ամեն ինչ կանեմ, որպեսզի Մաթյուիդին հունվարին տեղափոխվի «Յուվենթուս»
ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդիի գործակալ Մինո Ռայոլան հաղորդել է, որ ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում կարող է տեղափոխվել «Յուվենթուս»։
«Եթե հունվարին նման հնարավորություն ունենամ, հնարավոր ամեն բան կանեմ, որպեսզի Մաթյուիդին տեղափոխվի «Յուվենթուս»,- Ռայոլայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Հիշեցնենք, որ անցած ամռանը Մաթյուիդին «Յուվենթուսի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը, սակայն ՊՍԺ-ն հրաժարվել է բաց թողնել նրան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա