
Ղազախստանի նախագահի դուստրը պատմել է հոր առողջության մասին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առողջական վիճակը գնալով լավանում է: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ սենատոր, երկրի ղեկավարի դուստր Դարիգա Նազարբաևան լրագրողների՝ նախագահի առողջական վիճակի և ինքնազգացողության մասին հարցին պատասխանել է. «Իրեն արդեն շատ ավելի լավ է զգում»:
Նախօրեին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախագահ Նուրսուլթան Նազարբաևն բուժման կուրս անցնում, մրսածության հետևանքով նա հիվանդացել է: Մինչև այս շաբաթվա վերջ ծրագրված բոլոր միջազգային այցերը, այդ թվում նաև Հայաստան այցը, չեղյալ էին հայտարարվել: