Օդանավակայանում հարձակվել են Նիգերիայի հավաքականի վրա
Միջադեպը գրանցվել է Աբուջիի օդանավակայանում՝ Նիգերիայի ու Զամբիայի ֆուտբոլային հավաքականների միջև աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման խաղից հետո։ Երկու տղամարդ ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել են ձերբակալել Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Շեխ Դիկկոյին։
Ինչպես տեղեկացնում է eurosport.ru-ն, չարագործներից մեկը վերցրել է զենքը և կրակոցներով սպառնացել այն մարդկանց, ովքեր ցանկացել են միջամտել։ Երբ նրանց խնդրել են ներկայացնել ձերբակալության օրդերը, մյուս հանցագործը զենքը պահել է լուսանկարչի վրա, ապա կրակել օդ։
Թիմն էվակուացվել է օդանավակայանի շենքից։ Միջադեպի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այդ ժամանակ Նիգերիայի հավաքականի կազմում էին Ջոն Օբի Միկելը, Ալեքս Իվոբին, Կելեչի Իխենաչոն, Չիսամբա Լունգան և Ահմեդ Մուսան։
Հիշեցնենք, որ նիգերիացիները զամբիացիներին հաղթել են 2։1 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա