Մինչ օրս որևէ սիրիահայ չի մնացել օդանավակայանում, բաց տարածության մեջ, վրանի տակ. փոխնախարար
Այն աժիոտաժը, որ բարձրացվեց, թե ամբողջ հալեպահայությունն ուզում է դուրս գալ և գալ Հայաստան, բայց ոչ մի ճար ու հնար չկա, իրականությունից շատ է հեռու,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:
Նա նշեց, որ պտտվեց հայտարարություն, թե 600 սիրիահայ ցանկանում է դուրս գալ Հալեպից, միջոցներ չունի:
«Մեր նախարարությունը դիմեց այդ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը, որը տարածել էր այդ լուրը: Յոթ օր է չենք կարողանում ստանալ փաստող որևէ փաստաթուղթ այդ 600 անձի գոյության վերաբերյալ»,- ասաց սփյուռքի փոխնախարարը՝ հավելելով, որ այն հալեպահայերը, ովքեր ուզում են գալ Հայաստան, կարող են դիմել շտապօգնության մարմիններին, ազգային կառույցներին, հյուպատոսարան, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանին, ովքեր իրենց հերթին տեղեկացնում են սփյուռքի նախարարությանը:
Նրա խոսքով՝ 2010 թվականից առ այսօր որևէ սիրիահայ չի մնացել օդանավակայանում, բաց տարածության մեջ, վրանի տակ:
«Մենք նրանց տեղավորում ենք այնքանով, որքանով մեր հնարավորություններն ու միջոցները բավարարում են: Երկիրը միայն սիրիահայերի խնդրով չպետք է զբաղվի: Կան տարբեր խնդիրներ»,- հավելեց փոխնախարարը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխած ինքնաթիռներով հնարավոր չէր սիրիահայերի բերել Հայաստան, Ս. Սրապիոնյանն ասաց, որ իրենք տեղեկացրել էին այնտեղի ազգային կառույցներին, որ հնարավորություն կա բեռնատար ինքնաթիռներով հալեպահայերի տեղափոխել Հայաստան:
«Մեր աշխատակցին հատուկ այդ նպատակով գործուղել էինք: Որևէ մեկը չէր դիմել»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- 21 հալեպահայ է ժամանելու Հայաստան
- Հալեպում դպրոցը դարձել է հրթիռակոծության թիրախ, զոհվել են երեխաներ. Արևելք
- Հալեպահայ ուսուցիչը ցանկանում է Հայաստան գալ, բայց հնարավորություն չունի
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
- Պետք է կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը Հալեպից. Ռուբեն Սաֆրաստյան
- Խմելու ջրի մատակարարում՝ Հալեպում. «Արևելք»
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հալեպում ստեղծված իրավիճակի հարցով նիստ է գումարելու
- Հալեպի արևելյան մասը երկու ամսից կարող է ոչնչանալ. դե Միստուրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան