«Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում». վարչապետը՝ հնարավոր հովանավորչությունների ու շահերի բախման մասին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են կրթության ոլորտին:
Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին առաջարկեց 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:
«Ինչի մասին է խոսքը՝ բոլորդ շատ լավ հասկանում եք»,- ասաց վարչապետը և մանրամասնեց, թե օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում:
«Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- նշեց նա:
Երկրորդ հանձնարականը ԿԳ նախարարին այն է, որ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում պետք է ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացում՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրառման մեխանիզմները: «Մենք ունենք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ, որը ապահովել է կամուրջներ, կապեր բոլոր դպրոցներ հետ: Ցավոք սրտի, կարծում եմ, որ այս պահին էֆեկտիվ չենք դա օգտագործում»,- ընդգծեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպել են, թե որտեղ ուսուցիչների, համապատասխան մակարդակի պակաս կա՝ տալ հնարավորություն երեխաներին այս դասընթացն իրականացնել: «Կարծում եմ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,-հավելեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան