Քրիշտիանու Ռոնալդուն ու Բեյլը վերադարձել են ընդհանուր խումբ
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ու Ուելսի ազգային թիմի կիսապաշտպան Գարետ Բեյլը վերսկսել են մարզումները «Ռեալի» կազմում։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Այս ֆուտբոլիստները մադրիդյան թիմի ընդհանուր խումբ են վերադարձել իրենց հավաքականների կազմերում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելուց հետո։
Մադրիդցիները շարունակում են նախապատրաստվել «Բետիսի» հետ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղին։ Թիմից առանձին են մարզվել Ֆաբիու Կոենտրաուն և Խամես Ռոդրիգեսը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա