Ստեփան Ղազարյանն ու Նարեկ Պետրոսյանը մարզվել են անհատական ծրագրով
Առաջիկա հանգստյան օրերին «Բանանց» ֆուտբոլային թիմը կվերսկսի իր ելույթները Հայաստանի առաջնությունում` Կապանում ուժերը չափելով «Գանձասար-Կապանի» հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, այսօր առավոտյան Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ «Բանանցը» մարզվել է ամբողջական կազմով, քանի որ Հայաստանի ազգային հավաքականից վերադարձել է Զավեն Բադոյանը:
Վնասվածքից շարունակում է ապաքինվել Ալեքսանդր Հովհաննիսյանը, իսկ Ստեփան Ղազարյանն ու Նարեկ Պետրոսյանն անհատական ծրագրով են մարզվել:
Հիշեցնենք, որ կայացած 8 տուրերից հետո «Բանանցը» վաստակած 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը: Առաջատարը Գյումրիի «Շիրակն» է` 17 միավորով, իսկ 15 միավոր վաստակած գործող չեմպիոն «Ալաշկերտը» 2-րդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա