Թայսոն Ֆյուրին հրաժարվել է իր տիտղոսներից
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին ինքնակամ հրաժարվել է իր տիտղոսներից` չսպասելով միջազգային ֆեդերացիայի պաշտոնական որոշմանը: Այս մասին տեղեկացնում է «Eusrosport»-ը:
«Հիմա կյանքն ինձ ևս մեկ մարտահրավեր է ուղարկել, բայց ես գիտեմ, որ այս անգամ ևս կհաղթեմ, ինչպես Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտում: Ես այս տիտղոսները վաստակել եմ ռինգում և, կարծում եմ, որ դրանք պետք է կորցնեի ռինգում, սակայն ներկա պահին ես պատրաստ չեմ դրանք պաշտպանել: Սա է իմ որոշումը, ես հրաժարվում եմ աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսներից»,- ասել է Ֆյուրին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա