ԲՀԿ-ում Ծառուկյանի համար նոր պաշտոն է ստեղծվելու. ՀԺ
ԲՀԿ-ամերձ շրջանակներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը։ Սույն համագումարի ժամանակ, ըստ նույն աղբյուրների, կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվելու՝ ԲՀԿ խորհրդի նախագահ։ Այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի շուրջ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած սկանդալային իրադարձությունների ժամանակ լքեց կուսակցության նախագահի պաշտոնը։ Ծառուկյանը, սակայն, ԲՀԿ-ից դուրս չեկավ։
Թերթի աղբյուրները հայտնում են նաև, որ ԲՀԿ գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նոյեմբերյան համագումարի ժամանակ կրկին կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում։
«Վերջին մի քանի ամիսներին ԲՀԿ-ն հող էր նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար։ Երեկ էլ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարում էր, թե ժողովուրդն է պահանջում Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան