Կարեն Ասլանյանը` Իվան Պոդդուբնու հուշամրցաշարի հաղթող
Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում եռօրյա պայքարից հետո ավարտվել է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի միջազգային բաց հուշամրցաշարը, որը նվիրված էր այդ քաղաքում ծնված անվանի ըմբիշ Իվան Պոդդուբնու ծննդյան 145-ամյակին: Ստուգատեսի բացման արարողությանը ներկա են գտնվել հունահռոմեական ոճի ըմշամարտի հեղինակավոր մի շարք ըմբիշներ՝ ՌԴ-ի պետական դումայի պատգամավոր, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը, օլիպիական չեմպիոններ՝ հայազգի նշանավոր ըմբիշ Վարդերես Սամուրղաշևը և Ասլանբեկ Խուշտովը, ըմբշամարտի Կրասնոդարի երկրամասի ֆեդերացիայի նախագահ Իգոր Խոմենկոն:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, համառուսական այս բաց հուշամրցաշարին մասնակցել են ՌԴ-ի տարբեր տարածաշրջանների մի շարք ուժեղագույն ըմբիշներ: Ստուգատեսի մասնակցիների թվում էր նաև 2013 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, Կարեն Ասլանյանը: 2016 թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի արժանի հետնորդն իրեն գերազանց դրսևորեց ու մեկը մյուսի հետևից տպավորիչ 4 հաղթանակ տոնելով՝ նվաճեց 66 կգ քաշային կարգի հաղթողի կոչումն ու արժանացավ գլխավոր մրցանակին:
Ընդ որում Կարենն անցկացրած 4 գոտեմարտերից և ոչ մեկում մրցակիցներին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց ու վստահ հաղթանակները տոնեց համապատասխանաբար՝ 9:0, 10:0, 8:0, 9:0 հաշիվներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա