Սպասվում է շախմատային թեժ պայքար
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա շախմատի ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցաշարին այս տարի մասնակցում են 14 շախմատիստներ: Մասնակիցների թվում են աշխարհի պատանեկան չեմպիոններ Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Դավիթ Քալաշյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, վարպետության թեկնածու Շանթ Սարգյանը, ինչպես նաև Նորայր Թորոսյանը, Ռաֆայել Բակունցը, Կարեն Հովհաննիսյանն ու Արմենակ Եզիազարյանը:
Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները տեզ զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու ՀՀ տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա