2017-ին ընդառաջ նոր կուսակցություն հիմնողները քաղաքական անմեղսունակներ են. Ալբերտ Բաղդասարյան. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը զրուցել է ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, Բաղդասարյանն ասել է.« 2017թ. Համար կուսակցություն են ստեղծում, փորձում են կուսակցական պայքար մղել և այլն, քաղաքական անմեղսունակներ են։ Ես շատ խիստ եմ արտահայտվում, որովհետև հասկանում եմ, որ ինչքան պահպանում ես քաղաքակիրթ վարվելաձևը, ինչքան փորձում ես մեղմ արտահայտվել, ոչ թե կոշտ և ճիշտ, դա որևէ կերպ չի ազդում։
Ես ուզում եմ, որ այսուհետ ով որ կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին՝ կուսակցական պայքարով Հայաստանում իմիտացիոն բնույթով նպաստելով Հայաստան պետության կործանմանը, նա իմանա, որ ինքը անմեղսունակ է։ Պետություն կառուցելու, որպես պետություն Հայաստանը պահպանելու, բարդ միջազգային վերաձևավորումների, պատերազմների, ոչնչացման վտանգներով հղի այս փուլում զբաղված են միայն իշխանական կռիվներ տալով, կարծես ոչինչ չի եղել, այդպիսի մարդիկ անմեղսունակ են»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա