ԱԳ փոխնախարարը պատասխանել է Չավուշօղլուին
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին
Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Պատասխան. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության:
Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձն ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից:
Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան