Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով. վարչապետ
Գործադիրն ընդունել է «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին համապատասխան որոշում:
Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ տեխնիկական բնույթի մի քանի փոփոխությունների ընդհանուր գաղափարն այն է, որ կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումները, այդ թվում՝ Քաղաքաշինական պետական տեսչության, հիմնականում խոշորացվում են:
Կարեն Կարապետյանը կոմիտեի նախագահից հետաքրքրվեց՝ վերակազմավորման ընթացքում կրճատում արվում է, թե ոչ: Ի պատասխան Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ գոյություն ունեցող ստորաբաժանումները խոշորացվելու են, ինչի արդյունքում լինելու են կրճատումներ:
ՀՀ վարչապետը, անդրադառնալով նախորդ նիստերից մեկում տրված հանձնարարականին, մեկ անգամ ևս հիշեցրեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացնել առաջարկություններ իրենց կառավարման կառուցվածքը վերանայելու վերաբերյալ:
«Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Պարզեցնում ենք կառավարումը՝ մեկ, կրճատում ենք՝ երկու: Ավելորդ կառույցներից, ՊՈԱԿ-ներից, ԾԻԳ-երից հրաժարվում ենք: ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք, կամ դրանցից հրաժարվում»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին