Ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի. Վարչապետի հանձնարարականը՝ Արտեմ Ասատրյանին
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց՝ հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները դարձնել ավելի հասանելի:
«Հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Հանձնարարում եմ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին, առաջինը առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ: Երկրորդ՝ համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ստեղծել, որպեսզի կենսաթոշակի և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան