Մոսկովյան «Սիթիբանկը» գրաված հայ գործարարի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչություն
Մոսկովյան «Սիթիբանկ» ներխուժած ու գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել, որով նրան ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել:
«Life.ru»-ի փոխանցմամբ, քրեական օրենսգրքի «ահաբեկչականգործողություն» հոդվածը նաև սահմանում է, որ եթե մարդը հանձնվում է, հրաժարվում իր մտադրություններից, ազատվում է պատասխանատվությունից: Այսպիսով, ըստ աղբյուրի, Պետրոսյանի նկատմամբ առաջադրվել է երկու մեղադրանք՝ պատանդներ վերցնելը և ահաբեկչություն:
Հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 11-ին քննչական գործողություններ են իրականացվել «Սիթիբանկ»-ում, ինչպես նաև Պետրոսյանի բնակարանում:
Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ին ներխուժել էր «Սիթիբանկ», պատանդ վերցրել չորս քաղաքացու և սպառնացել, թե կպայթեցնի: Բանակցությունների արդյունքում, նա բաց է թողել բոլոր պատանդներին, ովքեր եղել բանկում, ու հանձնվել ոստիկանությանը: Ավելի ուշ նա հայտարարել է, թե այդ քայլով ինքը փորձել է ՌԴ ղեկավարության ուշադրությունը դարձնել գործարարների սնանկությանը:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
- «Սիթիբանկ»-ում պատանդ վերցրած հայ գործարարը ընդունել է մեղքը
- Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանը հայտնել է, որ չի ցանկացել սպանել պատանդներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան