Վարչապետը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարեց տասնօրյա ժամկետում ուսումնասիրել մարզական, հասարակական կազմակերպությունների կողմից մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից միջոցներ հատկացող գումարների ծախսման արդյունավետությունը, դրանց հիմնավորվածությունը, և կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը:
«Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել մջոցառումների ծրագիր և գումարներ»,-հանձնարարեց Կարեն Կարապետյանը և հավելեց. «Մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի ուղղությամբ ամեն օր պետք է այդ ուղղությամբ քայլեր կատարվեն: Խոսել ենք նախարարի հետ, նա պետք է ներկայացնի ծրագիր: Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասեմ, բայց պետք է նույնիսկ ազգային ծրագիր, հանրապետական ծրագիր, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան