Աբատեն՝ «Միլանի» նոր ավագ
Երկար ժամանակով շարքից դուրս եկած Ռիկարդո Մոնտոլիվոյի փոխարեն «Միլանի» ավագի թևկապը վստահվել է Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ինյացիո Աբատեին։
Հարկ է նշել, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» մարզադպրոցի սան է, իսկ հարազատ ակումբի առաջին թիմի կազմում հանդես է գալիս 2009 թ.-ից։
Հիշեցնենք, որ թիմի ավագ Ռիկարդո Մոնտոլիվոն ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և խաղադաշտ կարող է վերադառնալ 5-6 ամիս անց։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան է Աբատեին ավագ նշանակել։ Վերջինս «Միլանի» կազմում անցկացրել է 234 հանդիպում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա