Երեխաների ներառականությունը մեխանիկորեն չպետք է անել. Բաբլոյան
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Հայկական պետական մանկավարժական համալսարանի /ՀՊՄՀ/ և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում միջազգային աշխատաժողովը: Այն ազդարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ 2016-2018թթ. ՀՊՄՀ-ի և ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի գործընկերության պաշտոնական մեկնարկը։
Աշխատաժողովին ներկա ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ գործընկերության նպատակն է ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներին փոխանցել ներառական կրթության կազմակերպման վերաբերյալ միջազգային փորձը, իրականացնել կրթական ծրագրերի և ֆակուլտետում դասավանդվող առարկաների բովանդակության վերանայում։
«Համագործակցության շրջանակներում, միջազգային խորհրդատվության և տեխնիկական աջակցության շնորհիվ կամրապնդվեն ՀՊՄՀ-ի կրթական, հետազոտական, ինչպես նաև ներառական կրթությանն արդյունավետ աջակցելու կարողությունները, հատուկ կրթության ֆակուլտետին առընթեր կհիմնադրվի ներառական կրթությանը աջակցող լաբորատորիա»,-տեղեկացրեց ռեկտորը:
Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով էլ Հայաստանն առաջիններից է նախկին խորհրդային երկրներից, որն անդրադառձավ ներառական կրթության հարցերին. «Այս ճանապարհը շատ դժվար է, քննադատություններ ունեցել ենք և կունենանք, բայց պետք է կարողանանք մենք մեր մոդելը ստեղծել՝ աշխարհի լավագույն փորձի հիման վրա»
Բաբլոյանի խոսքով՝ երեխաների ներառականությունը մեխանիկորեն չպետք է անել, այլ մաքսիմալ այնպես անել, որ տարբերություններն ու խտրականությունները մաքսիմալ վերացվեն. «Այստեղ աջակցություն է պետք ինչպես աշխատանքի և սոցիալական հարցերի, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից»:
Հարակից հրապարակումներ`
- Ներառական, որակյալ կրթություն՝ բոլոր երեխաների համար
- Կարևոր է, որ ներառական կրթության գաղափարախոսությունն ընդունելի լինի հասարակության կողմից. նախարար
- Ներկայացվեց Ներառական մասնագիտական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մոդելը
- Աշոտյան. Այսօր ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից
- Մինչև 2025-ը Երևանի բոլոր դպրոցները կիրականացնեն ներառական կրթություն. Սողոմոնյան
- Բացահայտվել են հատուկ դպրոցներ ընդունվելու կարգի չարաշահման դեպքերը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները