Բրիտանիան կսահմանափակվի Սիրիայում մարդասիրական օգնության մասնակցությամբ
Մեծ Բրիտանիան չի խառնվի Սիրիայում ընթացող հակամարտությանը, այլ կկենտրոնանա խնդրի լուծման գործում մարդասիրական մասնակցության վրա և հնարավոր է՝ վերանայի Դամասկոսի ու Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտագործնախարար Բորիս Ջոնսոնը։
«Չպետք է գերագնահատել (միջոցառումների արդյունավետությունը) և բարձրացնել սպասումները։ Մենք դուրս ենք եկել Սիրիայի հակամարտությունից 2013 թվականին, և մեր տեղը զբաղեցրել են ռուսները: Բայց հիմա մենք կարող ենք կենտրոնանալ հումանիտար մասնակցության վրա՝ օգնել Հալեպի բնակչությանը, ուղարկել հումանիտար օգնություն և պաշտպանության միջոցներ»,- ասել է նա:
Ջոնսոնը նշել է, որ այնուամենայնիվ պետք է Սիրիայում դիտարկել ռազմական գործողության հնարավորությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ պատճառ չեն տեսնում Սիրիայի հարցով նոր հակառուսական պատժամիջոցների սահմանման համար, քանի որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն օրինական կերպով է պայքարում ահաբեկչության դեմ արաբական հանրապետության տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան